Քիչ առաջ Աբովյանի դիահերձարանում ավարտվել է այնտեղ տեղափոխված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դիակի դիահերձումը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աջ քունքի շրջանից դուրս է բերվել ՏՕԶ տեսակի գնդակ, ինչը հիմք է տալիս քննչական խմբին, որ գյուղապետի վրա կրակել են ՏՕԶ տեսակի հրազենով: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: