Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլի հրավերով մայիսի 26-ին կայցելի Բեյրութ։
Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Լիբանանի ղեկավարության հետ։
Բեյրութում Հայաստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ։