2014թ. ՀՀ 12-ամսյա գնաճը կազմել է 4.6 տոկոս։ Այսօր ՀՀ խորհրդարանում ընթանում են Հայաստանի 2014թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը: Դրա մակրոտնտեսական մասում մասնավորապես ասվում է նաև, որ միջին ամսական գնաճը անցյալ տարի կազմել է 3.0 տոկոս, ընդ որում՝
պարենային ապրանքները, ալկոհոլը և ծխախոտը գրանցել են 2.2% աճ, ոչ պարենային ապրանքները 1.7% աճ: Սպասարկման սակագների գնաճը կազմել է 5.1 տոկոս:
Հաշվետվությունից պարզ է դառնում նաև, որ 2014թ. Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 2 տոկոսը, իսկ 2013թ. այդ ցուցանիշը կազմում էր 1.7 տոկոս։
Նշենք նաև, որ Հայաստանում 2014թ. գործազրկության մակարդակը աճել է 1.4 տոկոսային կետով՝ կազմելով 17.6 տոկոս։