«2015թ.-ի հունիսի 7-ին Աբովյանում կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրություններում պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Վահագն Ժիրայրի Գևորգյանի թեկնածությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԿՄ անդամ Վահագն Գևորգյանը պարտաճանաչ կատարել է իր բոլոր պարտականությունները՝ 1997թ-ից սկսած երկար տարիներ իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները անշահախնդիր ծառայեցրել է Երկրապահ կամավորականների միության ինստիտուցիոնալ կայացման, ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման աշխատանքներին»:

Այսօր՝ մայիսի 25-ին, ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նիստի ժամանակ կայացվել է այս որոշումը, համաձայն որի՝ Աբովյանի ընտրություններին ԵԿՄ-ն պաշտպանելու է Վահագն Գևորգյանին: