«Հրապարակ» թերթը գրում է.
«Պոլիտեխնիկ համալսարանի ռեկտորի ընտրություններում ՀՅԴ անդամ Ոստանիկ Մարուխյանի առաջադրմամբ համալսարանը դարձավ միակ բուհը, որտեղ ընտրությունները մրցակցային են դառնում, ի տարբերություն Բժշկականի և ԵՊՀ-ի, որտեղ մեկական թեկնածու է առաջադրվել:
Բժշկականում ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին: Բժշկականին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացրին, որ նախապես ծրագրված էր հունիսի 5-ը, սակայն հետաձգվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ Հայաստանում չլինելու պատճառով: ԵՊՀ-ում ընտրությունները կլինեն հունիսի 29-ին, Ճարտարագիտականում՝ հունիսի 20-ին, և մրցակցությունը թեժ կլինի։ Թոքմաջյանն այս օրերին մեկնել է Ղարաբաղ` Բակո Սահակյանի աջակցությունն ստանալու, սակայն, ըստ որոշ լուրերի, մերժվել է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: