Սարգիս Հովսեփյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող ազգային հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը:
Հունիսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.
- Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)
- Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)
- Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)
- Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
- Գևորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան)
- Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
- Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)
- Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
- Ռումյան Հովսեփյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)
- Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)
- Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)
- Ռուսլան Կորյան «Լոկոմոտիվ» (Տաշքենդ, Ուզբեկստան)
Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների ցուցակը, ինչպես նաև վերջնական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ: