«Սպարտակ Մոսկվան» ռուսական ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է 1922 թվականին։ Հանդես է գաալիս Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում։

Ակումբի նախագահը Լեոնիդ Ֆեդունն է, թիմի գլխավոր մարզիչը՝ Մուրատ Յակինը, մարզադաշտը՝ Օտկրիտիե Արենան։

Հիմնադրման օրվանից մինչ այսօր «Սպարտակն» ունեցել է հետևյալ նվաճումները․

Ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնություն․

Չեմպիոն (12)՝ 1936 (աշուն), 1938, 1939, 1952, 1953, 1956, 1958, 1962, 1969, 1979, 1987, 1989
Փոխչեմպիոն (12)՝ 1937, 1954, 1955, 1963, 1968, 1974, 1980, 1981, 1983, 1984, 1985, 1991
Բրոնզե մեդալակիր (9)՝ 1936 (գարուն), 1940, 1948, 1949, 1957, 1961, 1970, 1982, 1986

ԽՍՀՄ Գավաթ․

Հաղթանակ (10)՝ 1938, 1939, 1946, 1947, 1950, 1958, 1963, 1965, 1971, 1991-92
Եզրափակչի մասնակից (5)՝ 1948, 1952, 1957, 1972, 1981

ԽՍՀՄ Ֆուտբոլի Ֆեդերացիայի Գավաթ․

Հաղթանակ (1)՝ 1987

Ռուսաստանի Պրեմիեր Լիգա․

Չեմպիոն (9)՝ 1992, 1993, 1994, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001
Փոխչեմպիոն (5)՝ 2005, 2006, 2007, 2009, 2011-12
Բրոնզե մեդալակիր (2)՝ 1995, 2002

Ռուսաստանի գավաթ․

Հաղթանակ (3)՝ 1993-94, 1997-98, 2002-03
Եզրափակչի մասնակից (2)՝ 1995-96, 2005-06

Ռուսաստանի սուպերգավաթ․

Եզրափակչի մասնակից (3)՝ 2004, 2006, 2007

Չեմպիոնների Լիգա

Կիսաեզրափակչի մասնակից (1)՝ 1991
Քառորդ եզրափակչի մասնակից (3)՝ 1981, 1994, 1996

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգա/ՈՒԵՖԱ-ի գավաթ․

Կիսաեզրափակչի մասնակից (1)՝ 1998
Քառորդ եզրափակչի մասնակից (2)՝ 1984, 2011


ՈՒԵՖԱ Գավաթակիրների Գավաթ․

Կիսաեզրափակչի մասնակից (1)՝ 1993
Քառորդ եզրափակչի մասնակից (1)՝ 1973

2013 թվականից «Սպարտակ Մոսկվայի» կազմում հանդես են  գալիս նաև մեր հայրենակիցներ, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը։