ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության մինչ հիմնական օրակարգի հաստատումը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեց, թե վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունների հետ կապված ինչ ուսումնասիրություններ ու նախաձեռնություններ են իրականացրել։
Նախարարը պատասխանեց, որ երեկ Արմավիրի մարզում գտնվող գազալցակայանը, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, 6 ամիս առաջ տուգանվել է 1 մլն դրամով, հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ, որոնք ընկերությունը պետք է վերացներ։
«Ես երեկ հանձնարարել եմ, որ բոլոր գազալցակայանների հետ տարվող աշխատանքները ակտիվացնեն, որ ես Ձեզ ներկայացնեմ՝ ինչ իրավիճակ է այնտեղ, բոլոր թերությունները Ձեզ անձամբ կզեկուցեմ, եթե կարիքը լինի դրանց շահագործումները կդադարեցնենք»,-ասաց նա։
Վարչապետն իր հերթին հանձնարարեց. «Ես հանձնարարում եմ անվտանգության ռեժիմները խիստ վերահսկել, դա շատ կարևոր է»։