Մայիսի 28-ին նշվում է Հայաստանի 1-ին Հանրապետության օրը: 1918թ. այս օրը Հայաստանի ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հանրապետությունը: Հայաստանի 1-ին Հանրապետությունը, որը գոյատևեց ընդամենը 1918-1920թթ., վերակագնեց դարեր առաջ կորսված հայոց պետականությունը: Այս ձեռքբերումն անհնարին կլիներ առանց Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի հերոսամարտերում ձեռք բերած հաղթանակի: Սակայն Առաջին Հանրապետության կյանքը երկար չէր տևելու, քանի որ բոլշևիկյան հեղափությունը չշրջանցեց նաև վերջինիս: Այնուամենայնիվ, հայ ժողովրդի ոգին անկոտրում էր, ինչի ապացույցն էր հայ ազգային հերոս, գաղափարախոս Գարեգին Նժդեհը, ում գլխավորությամբ էլ հայ ժողովուրդը պայքարեց թշնամու դեմ և վերահաստատեց իր սեփական հողում գոյության ու կյանքի անխախտ իրավունքը:
YerevanNews.am -ը միանում է մայիսյան հաղթանակների և Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ բոլոր շնորհավորանքներին: