Հայաստանն, ի տարբերություն իր հարևանների, բնակչության աճի տեսանկյունից ոչ այդքան շահեկան դիրքերում է, քանի որ երկրում բնակչության աճի տեմպերը նվազել են:
Հարկ է նշել, որ Ադրբեջանում, որի հետ ՀՀ հարաբերությունները ոչ այնքան դրացիական են, բնական աճը կազմում է ամեն 1000 մարդու հաշվով 10,1 հոգի, այսինքն` ամեն 1000 հոգու հաշվով ծնելիության մակարդակը կազմել է 16,5 մարդ, մահացության մակարդակը՝ 6,4, իսկ Իրանում` բնակչության տարեկան աճը կազմում է մոտ 1.3 միլիոն մարդ: Ըստ մասնագետների կարծիքի` մինչև 2041 թվականն Իրանում տարեց մարդկանց թիվը 70 միլիոն բնակչությամբ երկրում կարող է հասնել 18-20 միլիոն մարդու:
Թուրքիայում պատկերն այսպիսին է. 2014 թվականին բնակչության թիվը, 2013 թվականի հետ համեմատ, աճել է 1.028.040 մարդով՝ հասնելով 77.695.904 մարդու:
Բնականաբար, մեղմ ասած, ոչ բարեկամ (բացառությամբ Իրանի և Վրաստանի) հարևանների բնակչության աճի տեմպերն ակնառու են համեմատած միատարր էթնիկ կազմ ունեցող երկրների դասին դասվող և զուտ առանձնահատուկ գենետիկ ու ԴՆԹ կոդ ունեցող հայ էթնոսի հետ: Հայ ազգի համար սա իսկական ողբերգություն է, և հայի տեսակի պահպանումն ուղղակի օրակարգային հարց է:
Հայաստանը արագ ծերացող երկրների ցանկում է: Արդեն հիմա հանրապետության բնակչության 14,4%-ը 60 տարեկանից բարձր է: Դա պայմանավորված է ինչպես ծնելիության մակարդակի նվազեցմամբ, այնպես էլ արտագաղթի տեմպերով: Բացի այդ, դա կապված է աշխարհում կյանքի միջին տևողության ավելացման հետ: ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի տվյալներով՝ արդեն 2030-ին բնակչության 31,5% կարող է կազմել 60 տարեկանից ծեր մարդիկ:
Հենց այս ցավալի քարտեզն ունենալու հանգամաքով է պայմանավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուին ներկայացվող պահանջների նախագծի կիրառումը, ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի ծնելիության աճին, շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման կարգը, որի կիրառմամբ հնարավոր կլինի ազդեցության գնահատման փուլում ընտրել առավել արդյունավետ տարբերակը և հաշվարկել հատուցումը: Նախագծի ընդունման նպատակն է սահմանել անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները:
Պետության և պատմության ապագան միանշանակ դրված է մեր մատաղ սերնդի ուսերին, քանի որ նրանցով է պայմանավորված 6000-ամյան հայկական էթնոսի գոյատևման բանաձևը:
Արմեն Հովասափյան