Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, մետրոյի Երիտասարդական կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը նաև անհարմարություն է առաջացրել ուղևորների անցուդարձի համար: 



Մետրոպոլիտենի կայարանի տարածքում առանց համապատասխան շինթույլտվության ինքնակամմ կառուցապատում իրականացնելու պատճառով մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն