ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների հետ կապված ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին սենսացիոն հայտարարություն է արել.
«Եթե Բլատտերը հաղթի ընտրություններում՝ ՈՒԵՖԱ-ն կհավաքվի Բեռլինում ու կքննարկի ստեղծված իրավիճակը: Կարո՞ղ է ՈՒԵՖԱ-ն խզել հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ: Անշուշտ: Մենք կուսումնասիրենք բոլոր տարբերակներն ու հնարավորությունները: Ես չեմ ուզում խզել մեր հարաբերությունները, սակայն մենք դեմոկրատական որոշում կկայացնենք», - պաշտոնյայի խոսքերը մեջբերել է BBC-ն: