«Երբ Ներսես Նազարյանն ազատվեց Երևանի ոստիկանապետի պաշտոնից, տարբեր ընկերություններ, «ատամները սրած», հարձակվեցին նրա որդուն պատկանող ընկերության վրա:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ 2015թ մարտի 25-ին Արտաշատի պահածոների գործարան ԲԲԸ-ն դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Նազարյանի ընկերությունից պահանջելով բռնագանձել 12 միլիոն 741 հազար դրամ:

Բացի այդ՝ 2015թ ապրիլի 9-ին «Արտֆուդ» ՍՊԸ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով Արմեն Նազարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնել»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: