Քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոմանք փորձում են սաստել, որպեսզի մարդիկ կարծիքներ չարտահայտեն Հայրիկյանի դեպքի առնչությամբ: Կարծում եմ` ընդհակառակը պետք է խրախուսել, որ մարդիկ իրենց տեսակետներն արտահայտեն: Սա իրավասու մարմիններին հնարավորություն  է հարցին նայել նաև այնպիսի տեսանկյունից, որը հավանաբար իրենց մտքով չանցներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ ամենալուրջ քաղաքական որոշումները հաճախ կայացվել են հարցից հեռու մարդկանց տեսակետների հիման վրա, քանի որ նման մարդիկ կաշկանդված ու կաղապարված չեն իրենց մտքով: Օրինակ վերջին դեպքերից, ՆԱՏՈ-յի ընդլայնման գաղափարը սկզբնավորվել է մի ուսանողուհու պարզ առաջարկից: 

Օրինակ, ես չեմ կարծում, որ նրանք ովքեր կրակել են կամ պատվիրել են կրակել Հայրիկյանի վրա, նպատակ են ունեցել սպանել նրան: Երկու կրակոց մոտ տարածությունից, որոնցից միայն մեկն է դիպել անրակին, կամ ցածր պրոֆեսիոնալիզմի դրսևորում է, կամ հենց այդպես էլ նախատեսված է եղել: