Այսօր լրանում է ամերիկացի հայտնի դերասան, ռեժիսոր, «Օսկար»-ի արժանացած Մորգան Ֆրիմանի 78-ամյակը: Նա «Հոլիվուդ»-ի ամենահարգելի և հանրաճանաչ դերասաններից մեկն է:
70-ականների սկզբին Ֆրիմանը հասարակության լայն զանգվածների ուշադրությանն արժանացավ «Էլեկտրական ընկերություն» հայտնի հեռսուստասերիալի շնորհիվ: Կինոաշխարհում իր առաջին դերը նա մարմնավորեց 1971թ. «Ո՞վ ասաց, որ չեմ կարող քայլել ծիածանի վրայով» ֆիլմում: Դրանից հետո երկար ժամանակ նա անհայտության մեջ էր մինչ այն պահը, երբ դարձավ «Օսկար»-ի «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը «Փողոցային տղան» ֆիլմում մարմնավորած դերի համար:
Երկրորդ անգամ «Օսկար»-ի համար Ֆրիմանը նոմինացվեց այս անգամ արդեն լավագույն դերասան անվանակարգում «Դեյզիի վարորդը» ֆիլմի համար:
Մորգան Ֆրիմանն իր կարիերայի ընթացքում մարմնավորել է բազմաթիվ կերպարներ մի շարք հաջողություն վայելած ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ռոբին Հուդ. Ավազակների արքայազնը», «Չներվածը», «Փախուստ Շոուշենկից», «7», «Համբուրելով աղջիկներին», «Քույր Բեթին», «Ամիսթադ» և այլն:
2005թ. դերասանը 4 անգամ նոմինացվեց և այս անգամ վերջապես արժանացավ «Օսկար»-ի երկրորդ պլանի լավագույն դերասանի համար «Միլիոնանոց փոքրիկը» ֆիլմում մարմնավորած դերի համար: