Այսօր առավոտյան մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբայրը՝ Արմեն Հակոբյանը, ով նախորդ շաբաթ այրվածքներ էր ստացել Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից: Այս մասին YerevanNews.am-ին տեղեկացրեց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից:

Հիշեցնենք, որ , մայիսի 26-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն։