«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը հնչեցրած հարցը Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին էլ էր հետաքրքրում, թե ի վերջո սահմանին գազի գնի մասին հայտարարությունը իրականությո՞ւն է, թե ոչ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Աֆրիկյանին:

«Հիմա այստեղից հայտարարություն եղավ, որ 189 դոլար է: Մաքսային ձևակերպումն ինչքա՞ն է գազի վրա, այսօր ի՞նչ գնով ենք ստանում»,-հարցրեց նա:

Փոխնախարարն ասաց, որ սահմանի վրա ինչպես գազը, այնպես էլ Վրաստանից գնված հոսանքը չի հարկվում ո՛չ ավելացված արժեքի հարկով, ո՛չ էլ մաքսատուրքով։

Այվազյանը շեշտեց, թե ձևակերպված գների մասին է խոսքը: «Ես անգիր չգիտեմ, ճիշտն ասած, քանի որ չի հարկվում, հետաքրքիր չի եղել»,-ասաց նա: