Մարդիկ միշտ էլ երազել են նվաճել երկինքը, և այդ ձգտումը միանգամայն հասկանալի է՝ կատարելագործվելու ծարավը բնորոշ է մարդու բնույթին: Վարկածներից մեկի համաձայն առաջին պարաշյուտը կամ անկարգելը նախագծել է Լեոնարդո դա Վինչին1483թ.: Քանի որ նախագիծը չուներ գործնական արժեք, մոդելը չի փորձարկվել և մնացել է որպես ապագայի հիանալի հեռանկար:
Նշենք, որ հունիսի 3-ը զուր չէ ընտրված որպես օդապարիկի «ծննդյան օր», քանի որ հենց այս օրն է ֆրանսիացի օդագնաց Ֆրանսուա Բլաշարը, ով բարձունքից թռիչքների մոլի երկրպագու էր, իրականացրել վայրէջք 300 մետր բարձրությունից սովորական շան հետ սեփական պարաշյուտով: Համարձակ փորձն ամբողջովին հաջողվեց. կենդանին ողջ հավաքվածների աչքի առաջ բարեհաջող վայրէջք կատարեց: Եվ այս ամենը տեղի է ունեցել հեռավոր 1785թ. : Հաջորդ անգամ Ֆրանսուայի պարաշյուտով թռիչքի մասնակցեց ոչխար, և միայն այդ ամենից հետո համարձակ Անդրե-Ժակ Գարներենը համարձակություն ունեցավ անձամբ իրականացնել այդ փորձարկումը: