Իրանը հայտարարել է, որ համագործակցելու է Սիրիայի հետ, որպեսզի կանխի պատերազմական գործողությունները Սիրիայում: Նույն հայտարարության մեջ Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային և Թուրքիային իսլամիստներին աջակցելու մեջ։
Համագործակցության առթիվ զրուցել են Իրանի խորհրդարանի առաջնորդ Ալի Լարիջանին և Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմատ Ջիհադ Ալ Լահհամին:
Լարիջանին ասել է, թե ակնհայտ երևում է Սաուդյան Արաբիայի թշնամական դերը Սիրիայում վերջին չորս տարիներին։ Նա շարունակել է ասելով՝ «նրանք մուսուլմանների ամենամեծ թշնամիներն են հանդիսանում»։