Ծայրահեղ մուսուլմանականները (դահեշ) անցած շաբաթ Պալմիրայում ամրացրեցին իրենց դիրքերը, իսկ այժմ շարունակում են իշխանության տակ առնել սիրիական նոր շրջաններ։

Այսօրվա լուրերի համաձայն դահեշականները մտել են սիրիական Ալ Հասաքե քաղաքը, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում։

Տեղի են ունենում զինյալ բախումներ սիրիական բանակի և նրա համակիրների հետ։ Զոհվում են զինվորներ։

Լուրերը հաղորդել են նաև, որ դահեշականները Դերզորում գլխատել են վեց հոգու։