FBI-ը, ամերիկացի ոստիկաններին գլխատելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել է մեկ կասկածյալի և սպանել մեկ ուրիշին: 

FBI-ը հետապնդել է նրանց՝ Դեյվիդ Ռայթի և Ուսամա Րահիմի, ովքեր մի երրորդ մարդու հետ էին համագործակցում, ոստիկաններին գլխատելու ծրագրեր մշակելու համար։

Րահիմին հետապնդել են համացանցային միջոցներով, երբ նա համացանցային կապերով դանակներ եր պատվիրում իր դիվային ծրագրերը իրագործելու համար։

Րահիմը Ռայթի հետ մի հանդիպման ժամանակ քննարկել է գլխատման ծրագրերը, որոշել վայրը, նույնիսկ նրանց հագուստի կապույտ գույնը։ Այս հանդիպումից երկու ժամ հետո FBI-ը Րահիմին ձերբակալել է։