ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց զինծառայողի կողմից երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հերթապահության ժամանակահատվածը կրկնակի չափով հաշվարկելու մասին։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈւ սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք և նշանակալի արտոնություններ: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես գտնվում են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները: