Սքանչելի մի նախաձեռնության մասին իմացա՝ «Մշակութային վերածնունդի», որի նպատակն է հավաքագրել ու հանրամատչելի դարձնեել հայկական ազգային մշակույթի լավագույն նմուշները։ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրն արդեն մեկնարկել է ու մարդիկ հարյուրավոր ժողովրդական ու հոգևոր երգեր ու երաժշտություն են ձայնագրում՝ պրոֆեսիոնալ երաժիշտների միջոցով։ Եվ որ առավել է հիացնում ինձ, այս ամենը հանրության համար է արվում ու լինելու է միանգամայն անվճար։
Պատկերացնո՞ւմ եք, եթե մինչ այժմ օրինակ Կոմիտասի գործրի հավաքածուն կարող էիր գտնել միայն Վերնիսաժում ու փոքր կենտրոնի սուվենիրների խանութներում և դրա համար ստիպված էիր վճարել բավականին շատ, հիմա այդ ամենը մինագմայն անվճար հասանելի է լինելու համացանցում և հասանելի է լինելու բոլորի համար։
Ես սա շատ կարևոր ու կառուցողական քայլ եմ համարում, որը պետք է արվեր դեռ տարիների առաջ և գուցե այդ ժամանակ, մեր մատաղ սերնդի երաժշտական ճաշակն այս աստիճան աղավաղված չէր լինի։ Մյուս կողմից, լավ է ուշ քան երբեք ու ես միայն հաջողություն կարող եմ մաղթել այս նախաձեռնությանը։ Երաժշտական նորաձևությունն անցողիկ է, իսկ դասականը՝ հավերժ, պարզապես այդ դասականը պահպանել է պետք ու մատչելի դարձնել՝ ժամանակակից կրիչների վրա։
Գեղամ Ասլամազյան