Մայիսի 25-ին, ժամը 22.00-ին, 46-ամյա Մառլեն Մ.-ն ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր տվել, որ 26-ամյա Խոսրով Ս.-ն Արտավան գյուղում վիճաբանել է իր որդու` 22-ամյա Վախթանգ Մ.-ի հետ, որի ընթացքում իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, դռան բռնակից կախված, մոտ 20-30 մ գետնին քարշ տալով՝ տարել է որդուն, ինչի հետեւանքով վերջինս ստացել է վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վախթանգ Մ.-ն Արտավան գյուղի ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ծեծի է ենթարկել 33-ամյա Ռոման Մ.-ին եւ պատճառել մարմնական վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: