Հունիսի 3-ին Ասկերանի շրջանի Շոշ համայնքում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ` նվիրված ԼՂՀ "Մարտական խաչ" 2-րդ աստիճանի ասպետ Ալբերտ Մարգարյանի 50-ամյա տարելիցին, որին ներկա էին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, հերոսի հարազատներ և մարտընկերներ:

Կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձ է կատարվել հերոսի մանկությունը, ապրած տարիներին և արցախյան գոյապայքարում նրա կատարած սխրագործություններին:

Վերջում ցուցադրվել է Ալբերտ Մարգարյանի և նրա մարտընկերների անցած հերոսական ուղու մասին պատմող "Շոշի նվիրյալները" ֆիլմը: