«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհարիկ Ենոքյանն արդարացվել է, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Ինչպես հայտնի է՝ Ենոքյանը մեղադրվում էր մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավորի՝ Կարո Կարապետյանի մահափորձի կազմակերպմանը հանցակից լինելու մեջ: Այս գործի առանցքը Կարապետյանի գումարներն են (մոտ 8 մլն ԱՄՆ դոլար), որոնք նա տվել է Ենոքյանի ազգականներին:

Գոհարիկ Ենոքյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Կարո Կարապետյանին վերադարձվել են նրա գումարները: «Ում տվել է, նրանից էլ պիտի ստանա, նա արդեն ստացել է, պրոստը… չգիտեմ, առաջին օրվանից տեղյակ չեմ այդ թեմայից և չեմ էլ ուզում այդ թեմայից խոսել»,- ասել է Ենոքյանը:

Մյուս կողմից էլ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակ հայտարարությունն է արել: «Ես գումար չեմ ստացել, բայց ստանալու եմ, քանի որ դա այն գումարը չէ, որ ինձանից վերցնեն ու չտան»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: