6 աստիճան ուժգնությամբ երկրաշարժ է պատահել այս առավոտ Մալայզիայում։ Երկրաշարժը նյութական թեթևակի վնասներ է պատճառել, զոհեր չկան։

Հիշենք, որ Մալայզիան չի գտնվում երկրաշարժների գոտում, բայց և այնպես 15 վայրկյան տևողությամբ երկրաշարժը սարսափ է պատճառել լեռնագնացներին, ովքեր գտնվում էին Քինաբալո լեռան վրա։

145 լեռնագնացներ մնացել են լեռան վրա, շտապ օգնությունը գնացել է այնտեղ, որպեսզի փրկեն նրանց։