«Հիմա, երբ ընտրություններին մնացել է ընդամենը 2 օր, Արթուր Նալբանդյանի դրածո Կարեն Փարեմուզյանի նախընտրական շտաբում խուճապ է սկսվել:

Վերջիններս հասկանում են, որ առանց վարչական և ֆինանսական լուրջ ռեսուրսների պարտությունն անխուսափելի է: Իրավիճակը շտկելու համար Փարեմուզյանը դիմել է իր հովանավոր Նալբանդյանին՝ խնդրելով մեծացնել ճնշումը պետական հիմնարկների աշխատողների վրա և լրացուցիչ գումար հատկացնել: Ըստ մեր աղբյուրների, Լոռու մարզպետը փորձել է հանգստացնել քաղաքապետի թեկնածուին: Մեր տեղեկություններով, վերջին օրերին ինչ-որ անձինք յուրաքանչյուր ձայնի համար մինչև 20 հազար դրամ գումար են վճարելու: Լոռու մարզպետը խոստացել է իր թիմակիցներին ելույթ ունենալ Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերով՝ վստահեցնելով, որ դրանից հետո Ալավերդու կին բնակիչներն անպայման կընտրեն Կարեն Փարեմուզյանին: Նալբանդյանը, ասում են, իրեն երբեմն համեմատում է Բրեդ Փիթի հետ՝ ասելով, թե ալավերդցի կանայք վերջին տարիներին «ցելա են քցում իր մոտ աշխատելու համար»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։