Գանայի նախագահ՝ Ջոն Մահաման ասել է, որ 175 հոգի է զոհվել վերջին օրերի բնակլիմայական իրադարձություններից՝ ջրհեղեղից, որը պատահել է մայրաքաղաք Աքրայում։
Այս շաբաթվա սկզբից Աքրայում առատ տեղումներ են եղել, որի պատճառով քաղաքում էլեկտրական լարերն են փչացել։ Երկու օրերի տեղումներին հաջորդել է ջրհեղեղը, որը նաև հրդեհ է պատճառել մի նաֆթակայանում։ Արդյունքում 175 զոհեր՝ բնակիչներից։
Կանայի նախագահը հայտարարել է, որ առաջիկա երկուշաբթի օրվանից 3 օր սուգ է լինելու երկրում՝ ի հիշատակ այս զոհերի։
Ջրհեղեղի պատճառած նյութական վնասների հատուցման համար հարկավոր է ծախսել 14 միլիոն ԱՄՆ դոլար։