ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին: Ներկայացված հաղորդումը կապված է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ Խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս) վերջին աղմկահարույց հայտարարության հետ՝ բռնաբարելու և գլխատելու մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Առաքել Մովսիսյանը լրատվական միջոցներին տված հարցազրույցներում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին տեղեկատվություն տարածած անձանց վերաբերյալ»:
Հիշեցնենք նաև, որ պատգամավորի հնչեցրած խոսքերը. «Աստված մի արասցե, որ բռնեցինք, հաստատ իրենք բռնաբարվելու են»:
Իսկ հաղորդմանը ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղից: