ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում են ներկայացրել դատարան՝ ընդդեմ ինտերնետային «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի։
Մեզ դատի են տվել ոստիկանները՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Իշխանի Քոչարյանը, Արթուր Ռաֆիկի Մադաթյանը, Սերգեյ Ժորիկի Զաքարյանը:
Նրանք վիրավորվել են մեր 11-րդ թողարկումից, որում մենք խոսացել ենք սեւազգեստ մայրերին փողոցով քարշ տալու մասին: Նրանք պահանջել են դատարանից, որ մենք ներողություն խնդրենք նրանցից, եւ պահանջել են գումար, որպես պատիժ:
Դատը տեղի կունենա Հուլիսի 28-ին ժամը 15:00-ին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Սեւազգեստ մայրերի հետ կապված գործով մենք պատրաստ ենք մինչեւ վերջ կռիվ տալ: Սպասում ենք բոլորիդ դատարանում:
Լուսանկարները և տեսանյութը SOS TV Show ֆեյսբուքյան էջից։
#11 SOS - Գ/7Full HDhttps://www.youtube.com/watch?v=uhx5erHm5YE
Posted by SOS on Monday, May 25, 2015