Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում ասել է․ «Սպասում եմ, որ կստացվի պատմական հանդիպում։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում միշտ այդպես է։ Մեզ պետք է նաև որոշակի հաջողություն։ Բայց հաջողությունը պետք է վաստակել աշխատանքով։
Անհրաժեշտ է 90 րոպե պահել կենտրոնացումը, լինել ուժեղ և շրջել բոլոր կանխատեսումները, քանի որ ֆավորիտը «Բարսելոնան» է։
Մրցաշրջանը սկսել էինք քառորդ եզրափակիչ հասնելու խնդիր դրած։ Այժմ մենք եզրափակչում ենք, և անհրաժեշտ է հաղթել։ Հույս ունենք, որ ոսկե հեթ-տրիկը կանենք մենք։
Մեսիին, Նեյմարին և Սուարեսին վնասազերծելու համար պետք է վարպետորեն խաղալ և հիշել, որ ոչ ոքին քիչ է, գոլ է պետք»,- Ալեգրիի խոսքերըը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի «Յուվենտուս» - «Բարսելոնա» եզրափակիչը վաղն է և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։