Աշխարհահռչակ ֆուտբոլիստները, բացի լավ ֆուտբոլ խաղալուց, կարող են նաև ռոմանտիկ «բոյֆրենդ» լինել իրենց ընտրյալների համար։

Ձեզ ենք ներկայացնում ֆուտբոլային աշխարհի ամենագեղեցիկ զույգերի 10-յակը։

 

 

 

10․ Ալեսանդրո Մատրի և Ֆեդերիկա Նարգի

Մատրիի ընտանիքում եթե անգամ վեճեր են ծագում, դրանք բացառապես ֆուտբոլային թեմայով են: Բանն այն է, որ Ֆեդերիկան դեռևս «Ինտերի» երկրպագուն է, այնինչ նրա զուգընկերը կա՛մ «Յուվենտուսի», կա՛մ «Միլանի» դաշտում է: Հայտնի հեռուստահաղորդավարուհին «ներում է» Մատրիին, քան որ սիրում է: Ֆուտբոլիստին ու նախկին մոդելին համարում են Իտալիայի ամենառոմանտիկ զույգերից մեկը:

9․ Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմներ

Այո', Բեքհեմն ավարտել է կարիերան, սակայն շրջանցել ֆուտբոլի հետ կապ ունեցող ամենահայտնի ու գեղեցիկ զույգին չի կարելի: Դևիդն առաջին ֆուտբոլիստներից էր, ով հիանալի կարիերա կերտեց ֆուտբոլից դուրս: Դա տեղի ունեցավ ի շնորհիվ Վիկտորիայի, ով ոչ միայն ամուսնուն ոճի կուռք դարձրեց, այլև կազմակերպեց ամուսնու մուտքը նորաձևության աշխարհ ու մինչև վերջ իրեն պրոֆեսիոնալի պես պահեց: Նրանք ամուսնացած են դեռևս անցյալ դարից` 1999-ի հուլիսի 4-ից :) Զույգը չորս երեխա է մեծացնում, և մամուլում չես հանդիպի նրանց ընտանիքի մասին սկանդալային նյութերի: Վիկտորիայի և Բեքհեմի պատմությունն իսկապես օրինակ է բոլոր աստղերի համար:

8․ Սթիվեն և Ալեքս Ջերրարդներ

Լեգենդար ՍթիվիՋին իր գեղեցկուհի կնոջը գտել էր դեռևս 2002-ին, սակայն ձգձգում էր առաջարկության պահը: Բանն այն է, որ այդ ժամանակ երկուսն էլ այլ սիրավեպ ունեին: Երկար ժամանակ գաղտնի էին հանդիպում, սակայն հետո սիրահարները հասկացան` կյանքն առանց իրար չեն պատկերացնում: Այդպես էլ սկսվեց երկար սիրավեպը: Ալեքսը նախ Սթիվենին երկու երեխա պարգևեց, որից հետո, 2007-ին նրանք վերջապես ամուսնացան: Որևէ մեկն այլևս չփորձեց վերհիշել, թե ինչպես նրանք հանդիպեցին, քանի որ մեծ սիրո համար հարկ է լինում ինչ-որ բան զոհել:

7․ Քևին-Պրինս Բոատենգ և Մելիսա Սատա

Ֆուտբոլային աշխարհի ամենագրավիչ զույգերից մեկն է: Նրանք ոչ միայն հիանալի են դիտվում միասին, այլև 4 տարվա ամուսնական բուռն կյանք ունեն: Նման եզրակացության կարելի է գալ իտալուհու հարզացրույցներից. նախկին պարուհին իր հարցազրույներում չի խուսափում անձնական կյանքի վերաբերյալ անկեղծ խոստովանություններ անել:

6․ Մարիո Գյոտցե և Անն-Կատրին Բրյոմել

Գերմանացի ֆուտբոլիստները լավ ճաշակ ունեն: Կարելի է ասել՝ գեղեցիկ կանանց կամ ընկերուհիների թվով էլ են աշխարհի չեմպիոններ։ Ամենա-ամենազույգ կարելի է համարել Գյոտցե և Բրյոմել զույգը: Նրանք ֆանտաստիկ գեղեցիկ են միասին: Մարիոն ու Անն-Կատրինը նույնիսկ ինչ-որ կերպ նման են իրար. կարևոր հատկություն ամուր հարաբերությունների համար: Ամուսնության մասին դեռ խոսք չկա, թեև նրանք արդեն 3 տարի միասին են:

5․ Դավիդ Դե Խեա և Էդուրնե Գարսիա

Գեղեցկուհիներին իրենց ամուր գրկում պահող դարպասապահների ցուցակն սկսում  է Դավիդ դե Խեան, ում սիրելին դեռ այնքան էլ հայտնի չէ: Էդուրնեն երիտասարդ երգչուհի է, ով աստիճանաբար հայտնիություն է ձեռք բերում և այս տարի Իսպանիան ներկայացրեց Եվրատեսիլ մրցույթում: Իսկ մի՞թե հայտնիությունը կարևոր է: Կարևորն այն է, որ զույգը միշտ միասին է և հիացնում է իր ներդաշնակությամբ:

4․ Ջանլուիջի Բուֆֆոն և Ալյոնա Սերեդովա

Նախանձելի փեսացուն և Իտալիայի կուռքը, ինչպես որևէ այլ մեկը, արժանի էր հիասքանչ ուղեկցորդուհու։ Չեխիայի փոխգեղեցկուհին, կարծում ենք,  արժանի թեկնածու է: Ջանլուիջին խոստացավ` կամուսնանա, երբ աշխարհի չեմպիոն դառնա: Ինչպես իսկական տղամարդ` Բուֆֆոնը 2006-ին պահեց խոստումն ու մենք հասկացանք, թե ինչով էր պայմանավորված նրա փայլուն խաղն առաջնության ընթացքում: Եվ այդպես, ֆուտբոլի շնորհիվ աշխարհում ևս մեկ հիանալի զույգ ձևավորվեց:

3․ Լեո Մեսսի և Անտոնելլա Ռոկուցցո

Ի տարբերություն շատ ֆուտբոլիստների` Մեսսին երբեք չի ձգտել սիրավեպ ունենալ հայտնի կնոջ հետ: Արգենտինացին դեռևս պատանեկության տարիներին է գտել իր կյանքի սիրուն, բայց լուրջ հարաբերությունների հիմքը դրվել է 2009-ին: Լեոյի և Անտոնելլայի ընտանիքներն իրար վաղուց են ճանաչել, սակայն աղջիկը երիտասարդ տարիներին այլ փեսացու է ունեցել: Սիրավեպը ողբերգական ավարտ է ունեցել. Անտոնելայի սիրելին մահացել է ավտովթարից: Լեոն դժվար պահին աղջկա կողքին է եղել, ինչն էլ անհետևանք չի մնացել: Որոշ ժամանակ անց տեղի է ունեցել այն, ինչ պետք է տեղի ունենար դրամայի բոլոր օրենքներով: Հիմա նրանք մեծացնում են փոքրիկ Տյագոյին: Մնում է վերջին քայլը` օրինականացնել ամուսնությունը:

2․ Իկեր Կասիլյաս և Սառա Կարբոներո

Այս զույգին Իսպանիայում բոլորը գիտեն. հավաքականի ավագը և երկրի, կարելի է ասել, թիվ մեկ մարզական լրագրողուհին: Կասիլյասն ու Կարբոներոն երկար ժամանակ ստիպված եղան թաքցնել իրենց հարաբերությունները. գործն էր այդպես պահանջում, սակայն Սառայի գործընկերները վաղուց ամեն բան գիտեին: Իսկ 2010 թվականի Մունդիալի հաղթանակից հետո ամբողջ աշխարհը ականատես եղավ, թե ինչպես հարցազրույցը վերածվեց իրար խենթորեն սիրող զույգի համբույրի: Իսկ եթե դեռ չեք հասցրել տեսնել այդ համբույրը՝ 

 

Իկերը և Սառան ունեն մեկ որդի` մեկամյա Մարտինը, սակայն բազմիցս հայտարարել են` պատրաստվում են շատ երեխաներ ունենալ:

1․ Պիկե և Շակիրա

Թերևս այս պահին ամենաաստղային զույգն է համաշխարհային ֆուտբոլում: Պիկեն ու Շակիրան հանդիպել են Մունդիալ 2010-ի պաշտոնական երգի` «Waka Waka»-ի տեսահոլովակի նկարհանումների ժամանակ: Այդ ժամանակ քչերը կարող էին ամենաճկուն կոնքերի տիրուհուն պատկերացնել ամենաաստղային ֆուտբոլիստներից մեկի կողքին: Սակայն Պիկեն գերեց երգչուհուն այնպես, որ վերջինս լքեց իր ընկերոջը` Անտոնիո դե լա Ռուային, ում հետ հանդիպում էր 11 տարի շարունակ: Տարիքը ևս չէր կարող խոչընդոտել զգացմունքներին. 10 տարին այնքան էլ մեծ տարբերություն չէ: Կարևորն այն է, որ զույգը երջանիկ է, արդեն երկու որդի ունի` Միլանն ու Սաշան, և պատրաստվում է ևս չորս երեխա ունենալ: