Ըստ մեզ հասած տեղեկությունների, Արթուր Նալբանդյանի առաջադրած թեկնածու Կարեն Փարեմուզյանի նախընտրական շտաբում խուճապ է սկսվել:
Վերջիններս սկսել են լրջացնել իրենց ռեսուրսները՝ դիմելով ֆինանսական միջոցների և վախենալով պարտությունից: Իրավիճակը շտկելու համար Փարեմուզյանը դիմել է իր Լոռվա մարզպետ Նալբանդյանին, ինչպես հայտնել էինք Կարեն Փարեմուզյանն իր թեկնածությունն առաջադրել է մարզպետի հրամանով, ում հետ ունի շատ ջերմ հարաբերություններ: Բազմաթիվ լուրեր են պտտվում նրանց մտերմության շուրջ՝ սկսած Արթուր Նալբանդյանի բազմաթիվ անձնական ձեռքմեկնումներից թեկնածույին:
Փարեմուզյանը խնդրել է մարզպետին՝ մեծացնել ճնշումը պետական հիմնարկների աշխատողների վրա և գումարով գնել ձայները:
Նշենք նաև, որ նույն թեկնածուն՝ իր իսկ շտաբի հետ միասին, ի սկզբանե խուսափում էր թափանցիկ քարոզարշավից՝ կոպիտ և կտրուկ տոնով հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:
Կան նաև խոսակցություններ, որ վերջին օրերին ինչ-որ անձինք յուրաքանչյուր ձայնի համար մինչև 20 հազար դրամ գումար են վճարելու: