Բացահայտման գելերը...
Տաքսու վարորդ Արման Գալստյանի մասին «լուրջ» բացահայտումներ արեցին ու նենց էին ոգևորվել, որ ես ասացի՝ Ռամիլ Սաֆարովին են հայտնաբերել մահացած: Արմանը որ ֆբ-ում էջ ունենար, ոնց էլ լիներ, ԵԿՄ-ից նկարներ տեղադրած կլիներ, ու էլ ձեր բացահայտման իմաստը կկորեր: Մի հատված կա, որ Արմանին դեմ ա՝ մտածում են, թե իրենց գրատներին վայիս ա լինում էդ տղեն: Լավ, Աստված Արմանի հետ, բայց Երկրապահի մասին խոսելիս հիշեք, որ դուք ստեղնաշարով հիմա ստատուս եք գրում, որովհետև էդ մարդիկ զենքով հայրենիք են ազատագրել:
5 տարեկան երեխան մահացավ վերելակի պատճառով: Ցավակցում եմ ընտանիքին, քանզի կորուստն անդառնալի է: Այս դեպքից հետո պատասխանատու մարմիններն անմիջապես խոսեցին ու ասացին, թե դա մասնավոր տուն է, մենք կապ չունենք, բայց երբ բնակելի շենքում է անդառնալի կորուստ լինում, այդ խոսողները կարծես անէանում են, ու ոչ մի ծպտուն չենք լսում:
Անի Զախարյանին էլ ոնց ասեն, որ նաիրիտցիների կողքը չերևա: Ախպեր, էդ մարդիկ իրենց պայքարի ձևը լավ գիտեն: Ով-ով, Անի ջան, դու սուս ու փուս նստի տեղդ, էլի: Ի՞նչ ես մարդկանց նյարդերին ազդում: Նաիրիտցիների հարցն էլ շուտափույթ պետք է լուծվի, որ անի զախարյանները չփորձեն դիվիդենտներ հավաքել:
Էդգար Խաչատրյան