Բահրեյնի լրատվամիջոցները հաստատում են, որ ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ մարդկանց, ովքեր անդամակցել են Շիա կրոնական խմբավորմանը, որ հիմնվել է 2012թ.-ին։
Ձերբակալվածների թվում կան կուսակցական ղեկավարներ, զինվորական մարզումների մասնագետներ և ծրագրեր իրագործողներ (սպանություն, պայթյուններ, ահաբակումներ, և այլն)։
Հիշեցնենք, որ այս կուսակցության անդամները Բահրեյնում իրականացրել են մի պայթյուն, որի արդյունքում զոհվել են երկու ոստիկաններ։
Պետությունը հրապարակել է ձերբակալվողներից 14-ի անունները։