Հունիսի 7-ին Ալավերդիում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ, որին ներկա էր նաև YerevanNews.am-ը: 

Դե, իհարկե, ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Հայաստանում ընտրությունները ընթանում են ոչ բարձր մակարդակով ու ճիշտ մոտեցմամբ:

Բայց իմ ուշադրությունը գրավեց ու ինձ մտահոգեց մի փաստ. մարդիկ ընտրում էին վախի զգացումով: Դա եղավ նաև պատճառ, որ մի քանի ընտրողներ արագ գցեցին ծրարը արկղի մեջ՝ առանց կնիքի: Եվ ուշագրավ էր նաև այն, որ մի տիկին խուճապահար հրաժարվում էր տալ ծրարը կնքողին և դա տևեց րոպեներ, մինչ մոտեցավ լրագրողը, հանգստացրեց տիկնոջն ու հորդորեց, որ պետք է պարտադիր կնքվի ծրարը. «անհոգ եղե՛ք, ոչ ոք չի նայում ում եք ընտրել, հետո դուք ինքներդ կնետեք արկղի մեջ»: 

Կարեն Փարեմուզյանին առաջադրել և օգնություն է ցուցաբերում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նալբանդյանի ջանքերով Փարեմուզյանի օգտին է աշխատում Ալավերդու պետական և հասարակական ողջ համակարգը: Ըստ լուրերի՝ Նալբանդյանի միջոցներով Փարեմուզյանի օգտին քվեարկելու համար տարաբնույթ ճնշումների մեխանիզմներ է կիրառվում բնակիչների նկատմամբ: Եվ հիմնականում ճնշումները գործածվում են պետական աշխատողների վրա, ովքեր և հիմնականում հանդիսանում էին հանձնաժողովի անդամներ:

Ինձ մտահոգեց այդ փաստը: Ամեն բան այնքան ակնհայտ էր, և գործող մարզպետի խոսքն այնքան «կարևոր» էր հանձնաժողովի անդամների համար, որ բացահայտորեն տարբերակում էին թեկնածուներին՝ անվանելով «մեր» թեկնածու՝ նկատի ունենալով մարզպետի առաջադրած Կարեն Փարեմուզյանին: Սա խախտում է: Բացահայտ ցույց տալ կողմնապահություն, անթույլատրելի է: 

Եվ այս լարվածությունն էլ բերում էր ագրեսիա լրագրողի հանդեպ: Ձայների հաշվարկի ժամանակ խոչընդոտում էին լրագրողի աշխատանքին, նույնիսկ այն պահին, երբ լրագրողը նկարում էր անվավեր թերթիկները, հանձնաժողովի անդամը թերթիկներն արագ ու ագրեսիվ վերցրեց սեղանից՝ ձեռքով հետ մղելով ֆոտոխցիկը:

Ահռելի տարբերությամբ անվավեր էր Արթուր Աբգարյանի թերթիկները, որտեղ ակնհայտ էր ընտրողների էմոցիան ու ոգևորությունը: Արթուրին ընտրել էին անկեղծ, այսպես ասած՝ ջիգյարով, հաղթահարելով տարատեսակ «վախերը», որն առկա է լինում գործող իշխանության նկատմամբ: Հաղթանակը սա է... հաղթանակը հենց այն անվավեր թերթիկներն էին, որտեղ ամեն ինչ ասվում էր, որտեղ պարզապես նշումներ չէին, այլ ժողովրդի ձեռագիր, ցանկություն...

Ուշագրավ է նաև այն, որ մի քանի ընտրատարածքում կային դատարկ ծրարներ: Իսկ մի ընտրատարածքում դատարկ է եղել ծրարը, արկղում չի եղել առանձին քվեաթերթիկ, բայց վերջում քվեաթերթիկների ու ծրարների քանակը հավասար է եղել: Այ, քեզ հանելուկ... դե, գտե՛ք պատասխանը:

 Կից ներկայացնում ենք անվավեր թերթիկներից