Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը լրջագույն փորձությունների ենթարկելով մեր համբերությունը, խփելով շատախոսության բոլոր հնարավոր ռեկերդները մեզ բացատրում էր, թե ինչ քմահաճ էակ է իրավաբանությունը: Այսօր ԱԺ լսումների ժամանակ ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ամեն դեպքում շոուն չստացվեց»,- ասաց նա: 

Դատարանը 5 ամիս չի կարողանում գտնել Սուրիկ Խաչատրյանի որդուն, որպեսզի պարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած խոշոր կռվին նրա մասնակցության հարցը։

«Օր օրի վրա նրա անունով ծանուցումներ են ուղարկում և «չեն կարողանում գտնել»։ Իսկ նա հանգիստ իր «Brabus»-ն է քշում Երևանի Պրոսպեկտի մայթերով: Ոստիկաններն իրենք էլ էին զարմացել իրենց դուխի վրա, որ բռնել էին, ու նրա մեքենան տարել ՃՈ տուգանային հրապարակ: Իսկ հետո նախագահականից Սերժ հոպարն ասում է, թե հանգիստ թողեք էդ երեխուն, հո չի՞ կերել ձեր մայթերը»,- հայտարարեց պատգամավորը։