Այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օգտագործում է թմրամիջոց: Նա մասնավորապես ասաց.
«Տիգրան Խաչատրյանի վերաբերյալ նշանակվել է փորձաքննություն, որի արդյունքների համաձայն՝ Տիգրան Խաչատրյանի մազի և մեզի փորձանմուշներում հայտնաբերվել են թմրամիջոցի հետքեր: Երբ հարց եմ տվել Սուրիկ Խաչատրյանին, նա հայտարարել է, թե իրենց տանը կա դրանից և իրենց ընտանիքում ընդունված է դա օգտագործել: Մինչդեռ կանեփի օգտագործումը՝ որպես սնունդ, նման արդյունք չէր ցույց տա, ինչը նշանակում է՝ Սուրիկ Խաչատրյանը նույնպես այդ թմրանյութից օգտագործում է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի պահվածքը հանրության քննարկման կենտրոնում է, սակայն դա պետք է արվի նաև պետական մակարդակով, քանի որ Սյունիքի մարզպետի գործելաոճն ապացուցում է, թե ինչ վտանգավոր մթնոլորտ է տիրում Հայաստանի քաղաքական դաշտում: