Ինչպես հայտնել ենք, օրերս «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, տասնյակից ավել կուսակցությունների ու հինգ տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ, հայտարարեց նոր՝ «Հայկական վերածնունդ» կոչվող հասարակական-քաղաքական միավորում ստեղծելու մասին։
Այս առընչությամբ YerevanNews.am-ը կապ հաստատեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով ասաց, որ «Ժառանգություն»-ը դեռ համագործակցության նման առաջարկ չեն ստացել և հետևաբար միանալու հարց չի քննարկվել:
Իսկ արժե արդյո՞ք վստահել Արթուր Բաղդասարյանին որպես քաղաքական գործչի...
- Դա քաղաքացիների խնդիրն է, իմ խնդիրը չէ: Դա քաղաքացիները պետք է որոշեն ում վստահեն, ում չէ: Իրենք թող որոշեն: Նրա քաղաքական կենսագրությունը շատ բաց է, ուստիև քաղաքացիները իրենք թող որոշեն, թե ում են վստահում: