Գյումրիում կայացան ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով անցկացվող ՀՀ դպրոցականների 24-րդ մարզական խաղերի ծրագրով միջմարզային փուլի մրցումները՝ մասնակցությամբ Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի թիմերի:
Մրցումներում հաղթեցին ու հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցության իրավունք նվաճեցին. Շիրակի մարզից՝ բասկետբոլի (տղաներ և աղջիկներ) և վոլեյբոլի (աղջիկներ) թիմերը, Արագածոտնից՝ տղաների վոլեյբոլի թիմը և Կոտայքից՝ ֆուտզալի թիմը; Նախօրեին Չարենցավանում կայացած մրցաշարում հաղթել և եզրափակիչին մասնակցության իրավունք էր ձեռք նաև Շիրակի մարզի ֆուտբոլի թիմը։