Ջոն Քրիսթոֆեր կամ ավելի հայտնի անունով ՝ Ջոնի Դեփը հայտնի ամերիկացի դերասան է, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: Ծնվել է 1963թ.: Ստեղծագործական կյանքը սկսել է 15 տարեկանից, և արդեն 16-ում նա որոշում է կայացնում թողնել դպրոցը և իրեն ամբողջությամբ նվիրել երաժշտությանը:
Կինոաշխարհում նրա առաջին դերը եղել է «Վյազով փողոցի մղձավանջը» ֆիլմում: Սակայն վերջնականորեն կինոն հաղթեց երաժշտությանը միայն այն ժամանակ, երբ Դեփը նկարահանվեց «Ջամփ-Սթրիթ 21» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո, որի արդյունքում նա դարձավ դեռահասների նոր կուռքը: Առավել մեծ հանրաճանաչություն նա ձեռք բերեց «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարում նկարահանվելուց հետո:
Երկար ժամանակ ամուսնացած է եղել դերասանուհի և երգչուհի Վանեսա Պարադիի հետ, որից ունի մեկ դուստր և մեկ որդի: 2015թ. փետրվարին ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին Դեփի և դերասանուհի Էմբեր Հարթի ամուսնության մասին: