Աստված թող իր հզոր աջով կնքի բոլորիս օջախները, պատերը մուտքերն ու հարկերը, որ քնենք աներկյուղ, խաղաղությամբ հասնենք մինչև առավոտվա ժամը և արժանանանք տեսնելու նրա ողորմության լույսը:
Մտքաբուժության շարքից:
Քո լույսը երբեք չի կարող դրսից լինել, ընկե՛ր իմ, այն կարող ես գտնել միայն քո ներսում: Քո սովորական լինելու մեջ մեծ ուժ կա թաքնված: Հոգու խորքում դու արտասովոր ես, մասնավորապես՝ առանձնահատուկ, քանի դեռ կյանքը քեզ չի պառակտել: Դա ուժ է, որը կարող է շարժել օվկիանոսներ և մոլորակներ:
Մի՛ համեմատիր քեզ, մի՛ ձգտիր ինչ-որ մեկին նմանվել: Չի՛ ստացվի:
Դու յուրօրինակ ծաղիկ ես, անսովոր նույնիսկ քո վշտի կրակներով, կասկածով, ցավով, քո կարոտներով:
Դու բացարձակ վերլուծաբան ես, Նրա անզուգական արտահայտությունը, որը երբեք չի կարող հայտնի դառնալ:
Դու երբեք չես կարող դառնալ ուրիշ մի ծաղիկ, ու հենց դրա մեջ է քո մեծությունը, քո արժեքը:
Մի՛ փոխվիր, Տիեզերքը քեզ թաքուն գնահատում է այն բանի համար, որ դու այդպիսին ես:
Արման Մուշեղյան