«Այսօր ընդունելության քննությունների ընթացքում մի աղջիկ հիշեցրեց ինձ, որ եղել եմ իրենց Վերջին զանգին և իր շապիկի վրա գրառում եմ թողել։ Խնդրեց ինձ ուղարկել լուսանկարները։ Ես էլ, դե, հորդորեցի իրեն քննության դրական արդյունքի դեպքում գրել ինձ և ստանալ այդ օրվա լուսանկարները։ Ահա կատարում եմ խոստումս, քանզի Նարինեն 18.75 է ստացել ֆիզիկայի քննությունից»,- այս մասին գրել է նախարարը իր ֆեյսբուքյան էջում ։

Նշենք, որ այսօր ֆիզիկայի քննության ժամանակ դիմորդը նախարարից խնդրեց Վերջին զանգի արարողության ժամանակ նախարարի բջջային հեռախոսով արված իրենց լուսանկարը։ Աշոտյանը խոստացավ ֆեյսբուքյան անձական նամակով դրանք ուղարկել, եթե դիմորդը լավ հանձնի քննությունը։