ՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշարի խմբային փուլի, փլեյ-օֆֆի լավագույն խաղացողներին, հանդիպումը, ինչպես նաեւ դրվագը։
Խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն:
Փլեյ-օֆֆում լավագույնն էր կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը։
Լավագույն թիմ է ճանաչվել կատալոնական ակումբը, լավագույն հանդիպումը՝ Մյունխենի «Բավարիայի» տնային հաղթանակը պորտուգալական «Պորտուի» նկատմամբ, իսկ լավագույն պահը՝ «Մոնակոյի» դարպասապահ Սուբաշիչի սեյվը Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում: