«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Լիվերպուլին» խփած գոլը ՈւԵՖԱ-ի մասնագետների կողմից ճանաչվել է լավագույնը՝ Չեմպիոնների լիգայի ավարտված խաղարկությունում:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Արքայական» ակումբը հաղթել էր 3:0 հաշվով:
2-րդ հորիզոնականը զբաղեցրել է եզրափակչում Իվան Ռակիտիչի գոլը, իսկ 3-րդը՝ կիսաեզրափակչում, «Բավարիայի» դեմ խաղում Լիոնել Մեսսիի գոլը: