Հունիսի 9-ին, ժամը 3.00-ին, Երեւանի Հանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Կամո Զ-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: