Լույսն ու լույսի գինը...
Նաիրիտցիների հարցը կարծես լուծվում է: Աշխատակիցներին խոսք են տվել մինչև մյուս ամսվա վերջ մարել բոլոր պարտքերը: Սա ևս մեկ փայլուն պայքարի և հաղթանակի օրինակ է և ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ քաղաքացիական պայքարը միշտ հաղթում է, եթե չի քաղաքականացվում: Այդպես պետք է լինի նաև լույսի թանկացման դեմ պայքարում:
17 ը վերափոխվեց 7-ի: Ի՞նչ եք կարծում, որ լավ պայքարենք, միանգամից -7 չի դառնա: Բոլոր հաշվարկները բերում են նրան, որ լույսի գինը այս պահինել է ուռճեցված ու անցած տարի բարձրացված 4 դրամը ևս պետք է հանվի: Բիբին չէ ով ուզում է լինի: Ոչ մեկի «կայֆերի» համար մենք չպետք է վճարենք: Լույսի գնի թանկացումը շղթայական թանկացնում է մնացած ապրանքները:
Թուրքիայում հայերի ներկայացուչությունը Մեջլիսում իհարկե հաճելի է, բայց այդ ամենից մեծ բաներ սպասել պետք չէ: Նրանք քաղաքական գործիչներ են ովքեր կարող են շատ փոքրիկ հարցեր լուծել ու սա էլ թուրքերի հերթական դիվանագիտական քայլն էր, որով նրանք աշխարհին ոզւում են ցույց տալ, թե տեսեք մենք ինչ ժողովրդավար ենք, հայերն էլ մեր մոտ տեղ ունեն:
Էդգար Խաչատրյան