Մյունխենի «Բավարիայի»՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արիեն Ռոբենը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Սա hոլանդացու երկրորդ մրցանակն է. արդեն երկրորդ տարին անընդմեջ Ռոբենն ստանում է երկրպագուների ձայնների 32.9 տոկոսը։
Գերմանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 21 խաղում կիսապաշտպանը հեղինակել է 17 գոլ եւ կատարել 7 արդյունավետ փոխանցում։
Երկրորդ լավագույն ֆուտբոլիստը գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է դարպասապահ Մանուել Նոյերը։