«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ կինոարվեստում նոր տենդենց է նկատվում:
Ժամանակին մեծ լսարան հավաքած և աղմուկ հանած մի քանի սերիալներ կդառնան գեղարվեստական ֆիլմեր:
Խոսքը, մասնավորապես, «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» և «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» սերիալների մասին է:
Այժմ սերիալների ստեղծագործական անձնակագմերը բուռն աշխատանքային պրոցեսի մեջ են, նկարահանումների են, քանի որ սերիաները խտացնելու և գեղարվեստական ֆիլմ դարձնելու համար փոփոխություններ են արվում:
Մտահղացման հեղինակները մտադիր են գեղարվեստական ֆիլմ դարձած «Որոգայթը» և «Կյանքի գինը» վաճառել դրսում, դրանք մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում:
Մեր տեղեկություններով՝ որոշ էպիզոդներում նկարահանվելու համար ԱՄՆ-ից վերջերս Հայաստան է եկել «Կյանքի գինը» սերիալի առանցքային դերասաններից Ալեքսանդր Խաչատրյանը՝ «Արտոն»:
Հիշեցնենք, որ «Կյանքի գինը» և «Որոգայթը» մեծ լսարան ունեին, որոնց ժամանակ գովազդ ցուցադրելը քչերի գրպանին էր հասու: Ասում են՝ այդ սերիալներում գովազդ դնելու համար մինչև 6 մլն դրամանոց փաթեթներ են վաճառվել»: